ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Ելք»-ը խոստանում է երկիրը հանել «հուսահատության փոսից»

«Ելք»-ը խոստանում է երկիրը հանել «հուսահատության փոսից»
20.03.2017 | 22:26

«Ելք» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի բնակիչներին էին համոզում, որ ելք կա։ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի գլխավորությամբ դաշինիքի անդամները շրջեցին Բյուրեղավանում, Նոր Հաճնում, շրջակա գյուղերում, հանրահավաք անցկացրին Եղվարդ ու Հրազդան քաղաքներում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու ու հուսահատության ճահճից դուրս գալու միակ տարբերակը քվեն «Ելք»-ին տալն է։


«Մենք միակ ուժն ենք, որ հանրապետական կուսակցության հետ չենք գործակցել ու չենք գործակցելու,- շեշտեց նա։- Այդպիսի միակ քաղաքական ուժն է այսօր Հայաստան Հանրապետությունում: Մյուսները և գործակցում են, և գործակցել են, և գործակցելու են: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վստահ լինելով, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ստեղծած հուսահատության փոսից ելք կա»: «Մեր օգտին քվեարկելով մեզ չեք լավություն անում, այլ ձեզ»,- եղվարդցիներին ասաց Փաշինյանը։ Սասուն Միքայելյանը բնակիչներին շնորհակալություն հայտնեց երկիրը չլքելու համար ու նրանց հերոս անվանեց։ «Հերոսը դու ես»,- բացականչեց հավաքի մասնակիցներից մեկը։


«Խոնարհվում եմ ձեր առաջ,- ի պատասխան ասաց Միքայելյանը: -Հերոս էլ կմնամ, կնահատակվեմ իմ ժողովրդի համար: Ես պաշտոն, գանձ ու գահ չեմ ուզում, ես ուզում եմ, որ իմ հարևանն իմ պես ապրի, ես ուզում եմ, որ իմ հարևանը սոված չմնա: «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր»: Մնացածները արջի ու օձի պատմությունն ա, որ արջը տալիս ա օձի գլխին, ասում ա՝ դե ուղիղ գնա»: Սասուն Միքայելյանը կոչ արեց չվախենալ ու ողնաշարն ուղղել։ Նա վստահեցրեց, որ իշխանափոխություն են անելու։


Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց «ելք կա» հայտարարությանը մարդիկ սովորաբար պատասխանում են՝ Աստված տա, մինչդեռ հույսը միայն Աստծո վրա պետք չէ դնել. «Դուք եք ընտրությունների Աստվածը, ոնց կքվեարկեցիք, կտա Աստված, չքվեարկեցիք, որտեղի՞ց տա Աստված»:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ